ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սիրիայի ահաբեկիչները ՄԱԿ-ին խնդրել են իրենց պաշտպանել ռուսներից

Սիրիայի ահաբեկիչները ՄԱԿ-ին խնդրել են իրենց պաշտպանել ռուսներից
22.02.2016 | 08:24

Սիրիայի ահաբեկիչները ՄԱԿ-ին խնդրել են իրենց պաշտպանել Ռուսաստանի օդային հարվածներից: «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին: Զինված ընդդիմության ներկայացուցիչները «երկու-երեք օրով հաշտություն» են խնդրել: Որպես նախնական պայման նրանք պահանջել են հարձակումներ չգործել իրենց դեմ: Deutsche Wirtschafts Nachrichten-ը կարծիք է հայտնել, որ այս կերպ զինյալները փորձում են շունչ քաշել և կանխել սեփական լիակատար ջախջախումը:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ